Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի ապրիլի վերջի դրությամբ 4 658,9 մլն դոլար է կազմել

01.06.2015 11:58
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի ապրիլի վերջի դրությամբ 4 658,9 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015թ.–ի ապրիլի վերջի դրությամբ կազմել է 4 658,9 մլն դոլար`տարեսկզբի համեմատ ավելանալով 6 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ ամսվա ընթացքում Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 0,8 տոկոսով կամ 38,9 մլն դոլարով։

ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքն ապրիլին կազմել է 3 968,7 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 4,8 տոկոսով։

Արտաքին պարտքի մոտ 3 528,9 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որն ավելացել է 5,4 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 439,8 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ ԿԲ–ի պարտքին։

Հայաստանի ներքին պարտքն ապրիլի վերջի դրությամբ կազմել է 690,1 մլն դոլար` ավելանալով 5,1 տոկոսով։

Միաժամանակ մոտ 602 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 82 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև