ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մարտունու» մասնաճյուղը նոր մասնաշենք է տեղափոխվել

11.10.2010 16:06
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մարտունու» մասնաճյուղը նոր մասնաշենք է տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մարտունու» մասնաճյուղը նոր մասնաշենք է տեղափոխվել, հաղորդում է բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հոկտեմբերի 4-ից մասնաճյուղը գործելու է ք. Մարտունի, Մյասնիկյան փող. 33 հասցեում», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նոր մասնաշենքի արտաքին և ներքին կահավորումը համապատասխանում է ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև համալրված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով:

«Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն:

«Մարտունի» մասնաճյուղում ամսական սպասարկվում է մոտ 1500 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություներ և առևտրային ձեռնարկություներ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք: շ:

Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի սահմաններում նախատեսվում է մինչև 2010թ. ավարտը իրականացնել «Նոյեմբերյան», «Բյուրեղավան», Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերի գործունեության հասցեափոխություն և վերանորոգման աշխատանքներ «Ապարան» մասնաճյուղում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

«ՎՏԲ-Հայաստան բանկն» ավանդաբար մտնում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում՝ մի շարք ցուցանիշներով։ Ներկայում բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև