Դեկտեմբերի 6-10-ը բանկերի կողմից գնվել է շուրջ 81,5 մլն դոլար

11.12.2010 13:28
Դեկտեմբերի 6-10-ը բանկերի կողմից գնվել է շուրջ 81,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2010թ. դեկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,545,028 ԱՄՆ դոլար 359.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 80,660,547 ԱՄՆ դոլար 360.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 359.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 360.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև