Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $90,5 մլն

31.03.2014 12:02
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $90,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 24–28–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ  $90,5 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 412,57  դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 4,1 մլն եվրո և մոտ 675,5 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 567,36 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,42 դրամ միջին կշռված փոխարժեքով

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 101 մլն դոլար, 10,9 մլն եվրո և 98,5  մլն ռուբլի` համապատասխանաբար 413,58 դրամ, 571,69 դրամ և 11,60 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի մարտի 24–28–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 47,8 մլն դոլար ($1 – 412,90 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև