Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 96 մլն դոլար

21.07.2014 11:45
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 96 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 96 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 406,6 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,2 մլն եվրո և 984,25 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 551,43 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,72 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,7 մլն դոլար, շուրջ 15,2 մլն եվրո և մոտ 246,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 407,7 դրամ, 554,83 դրամ և 11,9 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 43,1 մլն դոլար։ ($1 – 406,62 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև