Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $148,8 մլն

12.05.2014 11:35
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $148,8 մլն

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $148,8 մլն.` 1 դոլարի դիմաց 412,8 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 12,8 մլն եվրո և մոտ 1,2 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 571,11 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,49 դրամ միջին կշռված փոխարժեքով
Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 169,2 մլն դոլար, 18,25 մլն եվրո և 194,7  մլն ռուբլի` համապատասխանաբար 412,91 դրամ, 575,1 դրամ և 11,65 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի ապրիլի 21–ից մայիսի 4–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 64 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 83,4 մլն դոլար ($1 – 413,19 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև