Եվրագոտում նոյեմբերի ընթացքում գնաճը պահպանվել է հոկտեմբերի 1,9%-ի մակարդակով, կարծում են վերլուծաբանները

16.12.2010 16:28
Եվրագոտում նոյեմբերի ընթացքում գնաճը պահպանվել է հոկտեմբերի 1,9%-ի մակարդակով, կարծում են վերլուծաբանները

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» գործակալությունը Երևանի ժամանակով 14:00-ին կհրապարակի ընթացիկ տարվա նոյեմբերին գնաճի վերջնական տվյալները: Վերլուծաբանները կարծում են, որ նախնական ցուցանիշը չի վերանայվի և կպահպանվի 1,9 տոկոսի մակարդակի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոն 13:30-ին նոյեմբերի ընթացքում երկրում մանրածախ վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն կհրապարակի: Վերլուծաբանների կարծիքով, մանրածախ հատվածի վաճառքները, հոկտեմբերի համեմատ, դիտարկվող ժամանակահատվածում աճել են 0,3 տոկոսով և 1,4 տոկոսով տարեկան հաշվարկմամբ:

ԱՄՆ մարդահամարի բյուրոն հինգշաբթի Երևանի ժամանակով 17:30-ին կհրապարակի նոյեմբերին երկրում նորակառույց տների, ինչպես նաև դիտարկվող ժամանակահատվածում շինարարության տրամադրված թույլտվությունների թվի վերաբերյալ տվյալները: dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ում նոր տների թիվը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է մինչև 550 հազար նախորդ ամսվա 519 հազարի դիմաց, իսկ տրամադրված թույլտվությունների թիվը նույն ժամանակահատվածում աճել է մինչև 558 հազարի՝ հոկտեմբերին արձանագրված 552 հազարի դիմաց:

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը Երևանի ժամանակով 17:30-ին-ին տվյալներ կներկայացնի՝ դեկտեմբերի 11-ին ավարտված մեկ շաբաթում երկրում գործազրկության նպաստների համար ներկայացված առաջնային հայտերի քանակի վերաբերյալ : Նման հայտերի քանակը նշված ժամանակահատվածում ավելացել է 4 հազարով և կազմել 425 հազար, ենթադրում են վերլուծաբանները:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև