Եվրագոտու սպառողական գները տարեկան կտրվածքով 2013թ.–ի մարտին աճել են 1,7%–ով

16.04.2013 17:43
Եվրագոտու սպառողական գները տարեկան կտրվածքով 2013թ.–ի մարտին աճել են 1,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու սպառողական գները, ըստ վերջնական տվյալների` տարեկան կտրվածքով 2013թ.–ի մարտին աճել են 1,7 տոկոսով։ Ինչպես հաղորդում է РБК–ն, վերլուծաբանները 1,7 տոկոսանոց աճ էին ակնկալում։

Նախորդ ամսվա համեմատ` եվրագոտու սպառողական գները 2013թ.–ի մարտին բարձրացել են 1,2 տոկոսով։ 2013թ.–ի փետրվարին եվրագոտու սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 1,8 տոկոսով։

2012թ.–ի մարտին եվրագոտու գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2,7 տոկոս։

Սպառողական գները 2013թ.–ի մարտին Եվրամիության 27 երկրներում, ըստ միջինացված տվյալների` տարեկան կտրվածքով ավելացել են 1,9 տոկոսով, ամսական կտրվածքով` 0,9 տոկոսով։ 2013թ.–ի փետրվարին ԵՄ–ի գնաճը կազմել է 2,0 տոկոս։

2013թ.–ի մարտին գնաճի առավել ցածր մակարդակ է նկատվել Հունաստանում (-0,2%), Լատվիայում (0,3%), Շվեդիայում (0,5%), իսկ առավել բարձր` Ռումինիայում (4,4%), Էստոնիայում (3,8%) և Նիդեռլանդներում (3,2%)։—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև