Եվրագոտու գնաճը 5 տարվա ընթացքում նվազագույնի է հասել

16.06.2014 15:47
Եվրագոտու գնաճը 5 տարվա ընթացքում նվազագույնի է հասել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ ամսում եվրագոտու գնաճը կազմել է 0.5 տոկոս` տարեկան տեմպերի հաշվարկով, ինչը նվազագույն ցուցանիշն է 2009 թվականի հոկտեմբերից ի վեր, հաստատում են ԵՄ վիճակագրական վարչության տվյալները, հայտնում է Փրայմը։

Եվրագոտու երկրների սպառողական գների աճն ամսական արտահայտմամբ կազմել է 0.7 տոկոս։

Առաջին տվյալների համաձայն, մայիսին գնաճը 0.5 տոկոս է եղել։ Bloomberg գործակալության անցկացրած հարցմանը մասնակցած տնտեսագետները նշել են, որ ցուցանիշը չի փոխվի։

Էլեկտրաէներգիայի արժեքը, նախորդ ամիս 1.2 տոկոսով նվազելուց հետո, մայիսին չի փոխվել։ Սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գները բարձրացել են 0.1 տոկոսով` ապրիլի 0.7–տոկոսանոց բարձրացումից հետո։

CPI Core–ի ցուցիչը, որն արտացոլում է գնաճը` առանց սննդամթերքի, էներգակիրների և ալկոհոլային խմիչքների գների տատանողական գործոնների, գրանցվել է 0.7 տոկոսի մակարդակում, ինչը համապատասխանում է մարտի մակարդակին։ Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել էր 1 տոկոս։

Ապրիլի համեմատ սպառողական գները մայիսին նվազել են 0.1 տոկոսով, ինչպես և կանխատեսվում էր։ Ապրիլին գների աճը կազմել է 0.2 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև