Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը 2010 թվականի ընթացքում հասել է 1,7 մլրդ դրամի

02.02.2011 17:46
Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը 2010 թվականի ընթացքում հասել է 1,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը 2010 թվականի ընթացքում ավելացել է 3,2 անգամ և նախորդ տարվա վերջին կազմել  1,7 մլրդ դրամ: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ամերիաբանկը 2010 թվականին ակտիվորեն աշխատել է ֆինանսային լիզինգի ծառայությունների տրամադրման ուղղությամբ՝ մշակելով ճկուն և մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպությունների ներգրավում:

Լիզինգային պորտֆելը, ըստ հաղորդագրության,  ընդգրկում է հանքարդյունաբերության, շինարարության, սննդի արդյունաբերության, առողջապահության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտները:

«Ֆինանսական վարձակալության գործառնությունների իրականացման ընթացքում Բանկը 2010թ. ընդլայնել է գործընկերական հարաբերությունները միջազգային հեղինակություն վայելող խոշոր կազմակերպությունների հետ: Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆինանսական վարձակալության ծառայության միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաև անշարժ գույքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է` ինտեգրված ներդրումային-բանկային և սահմանափակ թվով մանրածախ բանկային ծառայություններում: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերը «Տրոյկա Դիալոգ» խումբն է, որը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է:

«Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:  --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև