22.11.2012 18:49
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 126,8 մլրդ. դրամ՝ 2012թ. հունիսի 31 -ի համեմատ աճելով 29,1 մլրդ. դրամով կամ 2,8%-ով:
«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Նորվիկը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 13,78%-ը: Այդպիսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 17,5 մլրդ. դրամ՝ 2012թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 3,6%.-ով:
Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ 17,1 մլրդ. դրամ, աճը՝ 7% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 13,52%), Ֆինքան՝ 15,2 մլրդ. դրամ, անկումը՝ 4,9% (11,96%), Արեգակը՝ շուրջ 10,8 մլրդ. դրամ, անկումը՝ 3,3% (8,5%) և ԱԳԲԱ Լիզինգը՝ ավելի քան 7,6 մլրդ. դրամ, աճը՝ 13,9% (6,03%):
2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն ($1 – 406,82 դրամ): –0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: