«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՖԲԸ-ում ընտրվել են 2011թ.-ի կրթաթոշակների շահառուները

03.06.2011 14:14
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՖԲԸ-ում ընտրվել են 2011թ.-ի կրթաթոշակների շահառուները

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավարտվեց «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուր ուսանողի օգտին» կարգախոսով  ուսանողական ակցիան, տեղեկացնում են«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՖԲԸ-ի մամուլի ծառայությունից:

Ակցիայի գլխավոր նպատակն էր օժանդակել ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերող, հասարակական և գիտական ակտիվ գործունեություն ծավալող ուսանողների մասնագիտական կայացմանը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կրթաթոշակների համար դիմել էին մոտ 500 ուսանողներ, որոնցից Բանկի հատուկ հանձնաժողովը ընտրեց 25 առավել արժանի թեկնածուներին: Նրանք էլ դարձան 2011 թ.-ի Բանկի կողմից տրամադրվող կրթաթոշակի շահառուները: Շահառուների ցանկը տեղադրված է Բանկի կայքում` www.areximbank.am հասցեով :«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ուսանողական կրթաթոշակների պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա հունիս ամսվա վերջին:

Այս տարի կրթաթոշակային ֆոնդին հատկացված ընդհանուր միջոցները կազմել են գրեթե 2.5 մլն. դրամ: Ըստ այդմ, ուսանողները կպարգևատրվեն միանվագ կրթաթոշակներով` սկսած 40.000 ՀՀ դրամից մինչև 300.000 ՀՀ դրամ: Ակցիան իրականցվում է արդեն 2-րդ անգամ:

Ըստ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ռազմավարության, նախատեսվում է բնակչության տարբեր խմբերի համար սոցիալական բնույթի տարբեր ակցիաների և ծրագրերի իրականացում` «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսի ներքո: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ`ուղղված տարբեր նպատակային խմբերի, այդ թվում` անապահով ընտանիքների, երեխաների, վետերանների աջակցմանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.-ին: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» (ԲԲԸ)-ի դուստր ձեռնարկությունը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25