ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց պարտքերի մասնաբաժինը II եռամսյակում կազմել է 31,4%

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց փոխառու պարտքերի մասնաբաժինը 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 31,4 տոկոս:

Բանկերի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 1088,9 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ 342,4 մլրդ դրամ (եռամսյակի սկզբի համապատասխանաբար 1003,7 մլրդ դրամի և 314,7 մլրդ դրամի դիմաց):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը հունիսի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 19,7%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 53,15%-ը կամ 67,6 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկավորումն է (եռամսյակի սկզբին՝ 59,2 մրդ դրամ):

Ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշներով առաջատարներից են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (շուրջ 42մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (27,7 մլրդ դրամ), Կոնվերսբանկը (25,6 միլիարդ դրամ) և Յունիբանկը (23,6 միլիարդ դրամ): Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար 39 ,86% , 32,92% և 55,77% և 32,92%:

Հունիսի 30 դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 417 մասնաճյուղով: ($1 – 367,93 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img