ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը երրորդ եռամսյակում կազմել է 1 157,6 մլն դոլար

18.12.2014 12:56
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը երրորդ եռամսյակում կազմել է 1 157,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2014թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 157,6 մլն դոլար՝ եռամսյակի ընթացքում ավելանալով 1,5 տոկոսով:

Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում, 2013 առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 647,4 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 629,8 մլն դոլար։

Երրորդ եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 12,5 տոկոսը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, ընդ որում 25,1 տոկոսը բաժին է ընկնում Գերմանիային, 24,6 տոկոսը՝ Նիդեռլանդներին, 14,1 տոկոսը՝ Ռուսաստանին, 12 տոկոսը՝ Լյուքսեմբուրգին, 6,2 տոկոսը՝ Ավստրիային, իսկ 4 տոկոսը` միջազգային կազմակերպություններին:

2014թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը (16,8 տոկոս), Լյուքսեմբուրգը (14,3 տոկոս), Նիդեռլանդները (8,9 տոկոս): Բացի այդ, վարկերի մոտ 34,3 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 6,2 տոկոս:

Արտաքին վարկերի շուրջ 48,7 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր): Վարկերի մարման միջին ժամկետը 4,2 տարի է:

Հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն ավելացել է և կազմել ներգրված վարկերի 10,9 տոկոսը։ (1 դոլարը` 527,2 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև