ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012թ.–ի 4–րդ եռամսյակի արդյունքներով 1,17 մլրդ դոլար է կազմել

22.03.2013 17:20
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012թ.–ի 4–րդ եռամսյակի արդյունքներով 1,17 մլրդ դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1,17 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 1,06 դոլարի համեմատ աճելով 10,4 տոկոսով։

Ինչպես նշվում է  Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում, 2012 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 759,7 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 626,9 մլն դոլար։

Չորրորդ եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 23,2 տոկոսը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, ընդ որում 46,4 տոկոսը բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններին։ Ռուսաստանին բաժին է ընկել մուտքերի 25,7 տոկոսը, Նիչդեռլանդին` 12,7տոկոսը, Լյուքսեմբուրգին` 6 տոկոսը:

2012 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը (25.8 տոկոս), Լյուքսեմբուրգը (7,7 տոկոս), Նիդեռլանդները (7,4 տոկոս): Բացի այդ, շուրջ 34,6 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում աճել է և կազմել է 6,4 տոկոս:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 39,9 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 5 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը կրճատվել է և կազմել ներգրված վարկերի 9,5 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև