Սեպտեմբերին արտարժութային ժամկետային ավանդներն առավել ընդունված են Հայաստանի բնակչության շրջանում

26.10.2011 14:15
Սեպտեմբերին արտարժութային ժամկետային ավանդներն առավել ընդունված են Հայաստանի բնակչության շրջանում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչությունն ընթացիկ տարվա սեպտեմբերին գերադասել է իր ազատ դրամական միջոցները ներդնել արտարժութային ժամկետային ավանդներում, որոնց ընդհանուր ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 312,2 մլրդ դրամ, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Տվյալների համաձայն՝ ռեզիդենտների արտարժութային ժամկետային ավանդների ծավալը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ ավելացել է 1,1 տոկոսով և գերազանցել է ՀՀ առևտրային բանկերի բոլոր ներգրավված ավանդների 35,6 տոկոսը:

Միաժամանակ ցպահանջ արտարժութային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 116,2 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ գրանցելով 5,1 տոկոս անկում:

Միաժամանակ սեպտեմբերին դրամական ժամկետային ավանդների ծավալը կազմել է 114,6 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 1,2 տոկոսով, իսկ ցպահանջ  ավանդները՝ 142,3 մլրդ դրամ՝ ավելանալով 6,5 տոկոսով ($1 – 377,57 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև