Դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ-ի դրական վիճակագրության ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ ոչ զգալի աճ է գրանցել ԱՄՆ-ի մակրոտնտեսական դրական վիճակագրության, ինչպես նաև պարտքային ճգնաժամից ԵՄ-ի դուրսբերման գագաթնաժողովի առևտրային նստաշրջանում մասնակիցների ծրագրի բովանդակության մասին տեղեկության բացակայության ֆոնի ներքո, վկայում են աճուրդի տվյալները:

Եվրոպական արտարժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը մեկ օր առաջ գրանցված 1,3907 դոլարից բարձրացել է մեկ եվրոյի դիմաց մինչև 1,3906 դոլարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարն ամրապնդվել է մեկ դոլարի դիմաց մինչև 76,16 իեն՝ նախորդ առուվաճառքի ավարտին մեկ դոլարի դիմաց գրանցված 76,06 իենի դիմաց: ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղում դոլարն աճել է մինչև 76,20 կետ՝ երեքշաբթի օրվա 76,15 կետի համեմատ:

ԱՄՆ առևտրի նախարարության բնակչության մարդահամարի բյուրոն հայտնել է երկար օգտագործման ապրանքների պատվերների ծավալի տվյալները 2011 թվականի սեպտեմբերի ընթացքում: Վիճակագրությունը ցույց է տվել ցուցանիշի 0,8-տոկոսանոց կամ 1,5 միլիարդ դոլարի կրճատում՝ օգոստոսի համեմատ մինչև 200,3 միլիարդ դոլար: Այսպիսով, այն կանխատեսումներից դրական է, քանի որ փորձագետներն ակնկալում էին, որ դիտարկվող ժամանակահատվածի պատվերների ծավալն իջել է 0,9 տոկոսով նախորդ՝ ամսվա համեմատ:

Աճուրդի ընթացքում ներդրողների ուշադրության կենտրոնում էր Բրյուսելում ԵՄ-ի առաջնորդների գագաթնաժողովը: Առուվաճառքի մասնակիցները հույս ունեին, որ պետությունների ղեկավարներին կհաջողվի լուծում գտնել տարածաշրջանի պարտքային խնդիրների համար, ինչը եվրոյի փոխարժեքին թույլ չէր տալիս դոլարի նկատմամբ ավելի շոշափելի նվազում արձանագրել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img