«Արմենիան Քարդ» ընկերությունը 2011թ.-ի նոյեմբերին շուրջ 35,7 հազար քարտ է թողարկել

12.12.2011 20:18
«Արմենիան Քարդ» ընկերությունը 2011թ.-ի նոյեմբերին շուրջ 35,7 հազար քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ArCa հայկական վճարային համակարգը 2011 թվականի նոյեմբերին թողարկել է 35799 պլաստիկ քարտ, ինչը 78,1 տոկոսով շատ է 2010 թվականի նոյեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա նոյեմբերին համակարգի կողմից թողարկվել է 15567 ArCa քարտ (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 134,7 տոկոս), 9167 Visa քարտ (աճը՝ 13,7%) և MasterCard համակարգի 11065 քարտ (աճը՝ 104,8%):
Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը նոյեմբերին գերազանցել է 746 հազարը՝ 2010 թվականի նոյեմբերի համեմատ ապահովելով 34,6-տոկոսանոց աճ:
Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 433424 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 364135-ի դիմաց, դրանցից՝ 282080-ն ArCa քարտեր (աճը՝ 29,7%), 124303-ը՝ Visa քարտեր (աճը՝ 34,6%), 96104-ը՝ MasterCard քարտեր (աճը՝ 76,9%):
Ընկերությունից նշում են նաև, որ քարտերի տեսակարար կշիռը, որոնցով գործարքներ են իրականացվել, նոյեմբերի դրությամբ բոլոր տեսակների ակտիվ քարտերում կազմել է 67 տոկոս:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև