ՀՀ բանկային համակարգի առաջնահերթ խնդիրը ռիսկերի կառավարումն է. ՀԲԽ ղեկավար

21.02.2012 16:55
ՀՀ բանկային համակարգի առաջնահերթ խնդիրը ռիսկերի կառավարումն է. ՀԲԽ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկային համակարգի առաջնահերթ խնդիրն առաջիկայում ռիսկերի կառավարման հարցն է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Մեր բանկային համակարգը միջազգային բանկային համակարգի մի մասն է, և մեզ համար առաջնահերթ եղել և մնում է ռիսկերի կառավարումը: Անցյալ տարի մենք փորձեցինք խուսափել այն շոկերից և երևույթներից, որոնց հնարավոր էր հետևել եվրոպական և այլ զարգացած ֆինանսական շուկաներում»,- ասաց նա:

Ըստ Օսիպյանի՝ ռիսկերի կառավարման հարցում մասնավորապես մտնում են սթրես թեստերը, լիկվիդացման և վարկային ռիսկերի կառավարումը:

Խոսելով վարկավորման ոլորտում ռիսկերի մասին, ՀԲԽ ղեկավարը հատուկ ընդգծել է գյուղատնտեսության ոլորտը:

«Այդ ոլորտում, բացի գնահատված ռիսկերից, գոյություն ունեն չնախատեսված բնակլիմայական գործոններ»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ անցյալ տարի բանկային համակարգում լուրջ խնդիրներ չեն եղել:

Ըստ ՀԲԽ տվյալների՝ գյուղատնտեսության վարկավորման ծավալները 2011թ.-ին ավելացել են 36 տոկոսով՝ կազմելով 74,6 մլրդ դրամ:

Հայաստանում գործող բոլոր բանկերը՝ դրանք ընդամենը 21-ն են, անցյալ տարի ընդգրկվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների թվում: Բանկերի կողմից վճարած հարկերի ծավալը 2010թ.-ի համեմատ աճել է 1,7 անգամ: Միաժամանակ երկրի բանկային մասնաճյուղերի քանակն ավելացել է 7,4 տոկոսով և անցյալ տարեվերջին կազմել 463 ($1 – 388,99 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև