Հայաստանում դրամային վարկերի միջին տոկոսադրույքները հունվարին բարձրացել են 0,7 տ.կ.-ով՝ հասնելով 17,6 տոկոսի

21.02.2012 18:44
Հայաստանում դրամային վարկերի միջին տոկոսադրույքները հունվարին բարձրացել են 0,7 տ.կ.-ով՝ հասնելով 17,6 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դրամով տրված վարկերի միջին տոկոսադրույքն ընթացիկ տարվա հունվարին կազմել է 17,6 տոկոս՝ 2011թ.-ի հունվարի համեմատ ավելանալով 0,7 տ.կ.-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ արտարժույթով իրականացված վարկերի միջին տոկոսադրույքը հունվարին կազմել է 13,6 տոկոս՝ 2011թ.-ի հունվարի համեմատ կրճատվելով 1,2 տ.կ.-ով:

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց վարկերի միջին տոկոսադրույքը կրճատվել է 0,2 տ.կ.-ով և հունվարի վերջին կազմել 12,4 տոկոս:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկերի միջին տոկոսադրույքը 2012թ.-ի հունվարին, 2011թ.-ի հունվարի համեմատ, ավելացել է 0,1 տ.կ.-ով՝ հասնելով 18,8 տոկոսի:

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 388,99 դրամ):   –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև