Դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվարին ավելացել են 12%-ով՝ հասնելով 75 մլն դոլարի

13.03.2012 16:14
Դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվարին ավելացել են 12%-ով՝ հասնելով 75 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով այս տարվա հունվարին ստացվել է շուրջ 74 996 հազար դոլարի դրամական միջոց՝ 2011 թ.-ի հունվարի համեմատ ավելանալով 12 տոկոսով, նշվում է «2012 թ.-ի հունվարի դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ զեկույցում:

Հայաստանից արտերկիր հունվարին կատարած փոխանցումների ծավալը կազմել է 15 785 դոլար՝ 2011 թ.-ի հունվարին գրանցված 12 411 հազարի փոխարեն (27,2 տոկոսի աճ): Հաշվետու ժամանակահատվածում ստացված մուտքերի զուտ հոսքը կազմել է 59 212 հազար դոլար՝ 2011 թ.-ի հունվարին գրանցված 54 575 հազար դոլարի համեմատ:

Միաժամանակ ամենամեծ զուտ հոսքն այս տարվա հունվարին, ինչպես նաև 2011 թ.-ի հունվարին գրանցվել է Ռուսաստանից (52 175 հազար դոլար)  ($1 – 389,82 դրամ է):  —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև