Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ մայիսի 2-4-ը $62,7 մլն. են ձեռք բերել

07.05.2012 13:17
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ մայիսի 2-4-ը $62,7 մլն. են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 62,7 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 391,4 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել 4,3 մլն եվրո և շուրջ 384,8 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 514,76 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,19 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 67,9 մլն դոլար, մոտ 10,3 մլն եվրո և 41,1 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 392,4 դրամ, 1 եվրոյի դիմաց 518,8 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,39 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 3,5 մլն. դոլարի առքուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 392,07 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ընդ որում ռուբլով և եվրոյով գործարքներ միջբանկային շուկայում չեն իրականացվել:

Բացի այդ, ապրիլի 23-29-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 71,7 մլն դոլար ($1 – 391,86 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև