Եվրոպայի բորսաները փակվել են 2-4%-նոց աճով՝ ներքին լավատեսության ֆոնին

27.07.2012 14:13
Եվրոպայի բորսաները փակվել են 2-4%-նոց աճով՝ ներքին լավատեսության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ֆոնդային ինդեքսների մեծամասնությունը հինգշաբթի օրվա առուվաճառքն ավարտել է 2-4-տոկոսանոց աճով՝ ԵԿԲ Մարիո Դրագիի՝ եվրոյին  աջակցելու և եվրագոտու ճգնաժամի դեմ պայքարելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Առուվաճառքի ավարտին գերմանական DAX-ն աճել է 2,43 տոկոսով և կազմել 6561,98 կետ։ Ֆրանսիական CAC 40-ն ավելացրել է 3,65 կետ՝ կազմելով 3194,21 կետ։ Բրիտանական FTSE 100-ն աճել է 1,31 տոկոսով՝ մինչև 5570,50 կետը։ Իսպանական IBEX 30-ն աճել է 5,69 տոկոսով՝ կազմելով 6346,80 կետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև