Իսպանիայի խնդրահարույց բանկերին հատկացվող պետական աջակցությունը 60 մլրդ եվրոյից պակաս կլինի

09.10.2012 11:18
Իսպանիայի խնդրահարույց բանկերին հատկացվող պետական աջակցությունը 60 մլրդ եվրոյից պակաս կլինի

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու ֆինանսական կայունության մեխանիզմի կողմից Իսպանիայի խնդրահարույց բանկերին հատկացվող պետական աջակցության ընդհանուր ծավալը կլինի 60 միլիարդ եվրոյից պակաս, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Եվրագոտու 17 երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրահանձնաժողով) երկուշաբթի քննարկել է Իսպանիայում ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերի վերջին հրապարակված անկախ աուդիտի արդյունքները ցույց են տվել, որ իսպանական բանկերի կապիտալի պակասուրդը կազմում է 60 միլիարդ եվրոյից մի փոքր պակաս։ Ֆինանսական աջակցության առավելագույն չափը, որը եվրագոտու իշխանություններն ի սկզբանե պատրաստ էին ցուցաբերել Իսպանիայի խնդրահարույց բանկերին, կազմում է 100 միլիարդ եվրո։ Այդ գումարից 30 միլիարդ եվրոն արդեն պահուստավորված է։

«Իսպանիայի բանկերին տրամադրված պետական աջակցության վերջնական ծավալը կկազմի կապիտալի հնչեցրած պակասուրդից պակաս (աուդիտի շրջանակներում) բանկերի կողմից վերակապիտալացման և վերակազմավորման քայլերի կապակցությամբ»,– ասել է Յունկերը։

Իսպանիան իրականացնում է ֆինանսական հատվածի վերականգնման ծրագիրը, որն ընդգրկում է, այդ թվում` խնդրահարույց բանկերի վերակազմավորումը, նշեց նա։

«Իսպանիայի ֆինանսական հատվածի վերականգնման ծրագրի իրագործումը լավ է ընթանում»,– կարծում է Յունկերը։
Իսպանիայի բանկերի համար ՄՖՀ–ից ֆինանսական աջակցության առաջին տրանշերը կստացվեն, հավանաբար, նոյեմբերին, ասել է նա։ -0.-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև