«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

12.11.2014 12:08
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:

«Մեր բանկի աշխատակիցները անմիջապես արձագանքեցին ամսագրի` սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհրաժեշտ իրերով ապահովելու կոչին: Ընդամենը երկու օրում հավաքեցինք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք և մանկական սնունդ: Համոզված եմ` նմանատիպ ակցիաները լավ օրինակ կծառայեն նաև Հայաստանի այլ գործարարների համար»:

Ինչպես հայտնեց «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են ամեն ինչ հնարավորինս օգնելու Ադրբեջանին կից սահմանամերձ գյուղերի բնակիչներին,  որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք առաջինն են իրենց վրա կրել ղարաբաղյան պատերազմի հարվածները, կարելի է համարել առանձնացված և աշխարհից կտրված փոքր պետություններ, որոնք ապրում են իրենց կանոններով և ավանդույթներով: Շուրջ քսան տարի նրանք պայքարում են գոյատևելու համար` ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ: Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և ապացուցեցին, որ մեր երկրում «ուրիշի» դժբախտություն գոյություն չունի»,- եզրափակեց Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 44,3 տոկոսի անկում), պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ (48.32 տոկոսի անկում), կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ (4,41 տոկոսի անկում), վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ (19,3 տոկոսի անկում), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 64,5 մլրդ դրամ (59, 86 տոկոսի անկում): 2014 թ.-ի երրորդ եռամսյակում բանկը 941,2 մլն դրամի վնաս է գրանցել՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 413 մլն դրամի շահույթի համեմատ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև