ԱՄՀ. Կապիտալի արտահոսքն Իսպանիայից մեկ տարվա ընթացքում կազմել է 296 մլրդ եվրո

10.10.2012 18:08
ԱՄՀ. Կապիտալի արտահոսքն Իսպանիայից մեկ տարվա ընթացքում կազմել է 296 մլրդ եվրո

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կապիտալի արտահոսքն Իսպանիայից 2011 թվականի հունիսից մինչև 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը կազմել է 296 մլրդ եվրո (ՀՆԱ–ի 27% 2011 թվականին), ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում, հաղորդում է banki.ru–ն։

Չնայած բյուջեի պակասուրդի կրճատման և կառուցվածքային լուրջ բարեփոխումներ անցկացնելու ձգտման ուղղությամբ իսպանական կառավարություան գործողություններին` ներդրողները զգուշանում են եվրագոտու ճգնաժամի հետագա խորացումից և փորձում են դուրս բերել կապիտալները ծայրամասային երկրների արժեթղթերից։

ԱՄՀ–ի կանխատեսումներով` Իսպանիայի բյուջեի պակասուրդը հաջորդ տարի կկազմի դրա ՀՆԱ–ի 5.7 տոկոսը, ինչը ծրագրված ՀՆԱ–ի 4.5 տոկոսից բարձր է։

ԱՄՀ–ն կանխատեսում է նաև 2013 թվականին երկրի ՀՆԱ–ի կրճատում 1.3 տոկոսով։

Միաժամանակ իսպանացի տնտեսագետները չեն բացառում նաև իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենար, որի դեպքում 2013 թվականին Իսպանիայի ՀՆԱ անկումը կարող է կազմել 3.2 տոկոս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև