Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվար-օգոստոսին կազմել է մոտ 3.8 մլրդ դրամ

12.10.2012 14:27
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվար-օգոստոսին կազմել է մոտ 3.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարն այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 65.9 տոկոսը կամ մոտ  3 799.9 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, ըստ տեղեկատվության, Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը հունվար-հուլիսին կազմել է ավելի քան 5.8 մլրդ դրամ:

Ըստ տվյալների՝ ԱՊՊԱ փոխհատուցումների վճարի ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ 1789.9 մլն դրամ վճարով: Նրան են հետևում Ինգո Արմենիան՝ ավելի քան 1310.1 մլն դրամ և Ռեսոն՝ ավելի քան 699.8 մլն դրամ:

Միաժամանակ առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցումների հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 18031 հայտ:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև