Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $87,2 մլն

15.10.2012 11:36
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $87,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 8 – 13-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $87,2 մլն՝ 1 դոլարի դիմաց 406,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 9 մլն եվրո և շուրջ  747 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 524,40 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,95 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 92,6 մլն դոլար, 16 մլն. եվրո և ավելի քան 102,6 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 407,36 դրամ, 1 եվրոյի դիմաց 526,99 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,16 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հոկտեմբերի 1–ից 7–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49,5 մլն դոլար: ($1 –407,66 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև