Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 5765,3 մլն դրամ

12.10.2012 14:22
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 5765,3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերություններն այս տարվա հունվար-օգոստոսին ԱՊՊԱ գծով 27 019 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ  5765,3 մլն դրամ, հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

«Հայաստանում օգոստոսի 31–ի տվյալներով ապահովագրվել է ավելի քան 364.7 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է շուրջ 27.9 հազար, միաժամանակ 348 դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։
Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 176.5 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում:

Ապահովագրավճարների ծավալը հունվար–օգոստոսին կազմել է շուրջ 11.8 մլրդ դրամ:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև