ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի հունվար–սեպտեմբերին կրճատվել է 7.9%-ով և կազմել է 29.2 մլրդ դրամ

18.10.2012 14:53
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.-ի հունվար–սեպտեմբերին կրճատվել է 7.9%-ով և կազմել է 29.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է շուրջ 29.2 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված ավելի քան 31.7 մլրդ դրամի դիմաց` կրճատվելով 7.9 տոկոսով։

Այսպիսի տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2012 թվականի առաջին կիսամյակում)։

2012թ.-ի հունվար–սեպտեմբերին Հայաստանում գործող 21 բանկերից 18-ի ընդհանուր շահույթը կազմել է շուրջ 33.5 մլրդ դրամ՝ 2011թ.-ի հունվար–սեպտեմբերի  շուրջ 32 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 3 բանկեր 4.3 մլրդ դրամի չափով վնաս են կրել։

«ԱՌԿԱ» գործակալանության տվյալների համաձայն, Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակն ըստ շահույթի ունի հետևյալ տեսքը`

Տեղ

Բանկ

09.31.2012 հազ. դրամ

09.31.2011–ի նկատմամբ (%)

1

HSBC Բանկ Հայաստան

5 728 017

24,31

2

Ամերիաբանկ

4 690 280

59,12

3

Արդշինինվեստբանկ

3 238 920

97,72

2012թ.-ի սեպտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև