Moody’s-ը պահպանում է բացասական կանխատեսումը ՌԴ բանկային համակարգի զարգացման վերաբերյալ

25.10.2012 13:36
Moody’s-ը պահպանում է բացասական կանխատեսումը ՌԴ բանկային համակարգի զարգացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանում է բացասական կանխատեսումը ՌԴ բանկային համակարգի զարգացման վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով գործակալության հաղորդագրությունը:

Գործակալության վերլուծաբանների կարծիքը հիմնված այն սպասումների վրա, թե ՌԴ տնտեսական աճի տեմպերը կարող են նվազել, և այդ ցուցանիշը կախված է նավթի համաշխարհային գներից, բացի այդ գործակալությունը նշում է, որ սեկտորի ակտիվների որակը կարող է վատանա, կապիտալի բավարարությունը՝ նվազել:

Ռուսական բանկերի համար գործառնական պայմանները 2012-2013 թվականներին բարդ կլինեն:

Moody’s-ի կանխատեսմամբ՝ 2012-ին և 2013-ին ՌԴ ՀՆԱ-ն կկազմի 3,5%՝ 2011 թվականի 4,3%-ի փոխարեն: Ընդ որում` ՌԴ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսումը ընթացիկ և հաջորդ տարիների համար կազմում է համապատասխանաբար 3,5% և 3,7%: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև