Հայաստանում բանկոմատների աշխատանքը խափանվել է

02.11.2012 17:51
Հայաստանում բանկոմատների աշխատանքը խափանվել է

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի հետևանքով Ուրբաթ բանկոմատների աշխատանքի խափանում է արձանագրվել, հայտնում է «Արմենիան Քարդ» վճարային համակարգի մամուլի ծառայությունը:

«Արմենիան Քարդ» ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ:

««Արմենիան Քարդ» ընկերությունը քարտապաններից ներողություն է խնդրում հնարավոր անհարմարությունների համար»»,- նշվում  է հաղորդագրության մեջ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև