ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի 17:00-ին

05.03.2014 16:54
ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի 17:00-ին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի 17։00–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պրոցեսինգային կենտրոնի աշխատանքը կվերականգնվի չորեքշաբթի ժամը 15։00–ին։

«Մարտի 4-ին ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ,այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ», – նշված է հաղորդագրության մեջ։

Քարտային հաշիվների գործարքները, այդ թվում նաև թոշակների և աշխատավարձերի վճարումը, իրականացվելու է բանկի մասնաճյուղերում՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Միաժամանակ, SMS կարճ հաղորդագրությունների միջոցով հաշիվների ու քարտային գործարքների մասին տեղեկատվության տրամադրումը կվերականգնվի առաջիկա օրերի ընթացքում:

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև