Թուրքիայի ղեկավարությունն ուսումնասիրում է թուրքական լիրայի հիման վրա տարածաշրջանային արժութային միության ստեղծման գաղափարը. թերթ

02.11.2012 15:22
Թուրքիայի ղեկավարությունն ուսումնասիրում է թուրքական լիրայի հիման վրա տարածաշրջանային արժութային միության ստեղծման գաղափարը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի կառավարությունն ուսումնասիրում է թուրքական ազգային արժույթի` լիրայի, հիման վրա տարածաշրջանային արժութային և ֆինանսական միության ստեղծման հնարավորությունը, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Ուոլ–սթրիթ Ջորնել Յուրոփ» թերթին»։

Նրա ստացած տեղեկատվության համաձայն՝ այս շաբաթ Բեռլին կատարած այցի ընթացքում վարչապետ Ռեջեփ Էրդողանը գերմանական կողմին հայտնել է, որ «թուրքական լիրայի գոտու ստեղծման վերաբերյալ առաջարկ կա, և ես համաձայն եմ նրանց հետ»։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն իր հերթին տեղեկացրել է, որ Անկարան «շատ ակտիվ քաղաքականություն և խորհրդակցություններ է տանում այդ հարցի շուրջ»։

Մինչդեռ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական շրջանակներում տվյալ գաղափարը բավականին զուսպ է ընդունվել; «Տեսականորեն լիրայի գոտի մտնելու  հարցը կարող է հետաքրքրել Հյուսիսային Քրդստանին և Ադրբեջանին, սակայն նրանց համար այդ քայլը նույնպես շատ դժվար կլինի»,–  Global Source Partners վերլուծական թուրքական ծառայության փորձագետ Աթիլ Յազիլադի խոսքը մեջբերում է թերթը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև