ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ՎՏԲ խմբի բանկոմատները գտնելու համար կարող են օգտվել բջջային նոր հավելվածից

29.01.2014 15:53
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ՎՏԲ խմբի բանկոմատները գտնելու համար կարող են օգտվել բջջային նոր հավելվածից

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ ԱՌԿԱ/. ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարում է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին:

«ՎՏԲ բանկոմատներ» հավելվածը, որի միջոցով կարելի է ստանալ տեղեկություն մոտակա բանկոմատների գտնվելու վայրի մասին, տարածվում է ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի վրա: Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան

Բանկի հաճախորդները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Windows Phone խանութից և գտնել ՎՏԲ Խմբի իրենց անհրաժեշտ բանկոմատը ԱՊՀ երկրներում ու Վրաստանում:

Նախկինում նմանատիպ ծառայություն առաջարկվում էր միայն Android և iOS համակարգերից օգտվողներին, և մինչ օրս ծառայությունից օգտվել է ավելի քան 71 000 մարդ:

Հաշվի առնելով վերջին թարմացումները` հաճախորդներին հասանելի է ՎՏԲ խմբի ավելի քան 10 հազ. բանկոմատների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն: Ծառայությունը թույլ է տալիս բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի միջոցով առցանց գտնել մոտակա աշխատող բանկոմատը, ստանալ տեղեկություն դրա աշխատանքային ժամերի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ` ինչպես հետիոտն կամ ավտոմեքենայով հասնել դրան:

Նոր հավելվածից օգտվելու համար պետք է հեռախոսի «Խանութ» հավելվածի փնտրելու համար նախատեսված պատուհանում հավաքել «ՎՏԲ» բառը և, ընտրելով «ՎՏԲ-բանկոմատներ» հավելվածը, ներբեռնել այն կամ միանգամից այդ անել հետևյալ հղումով : 2011թ. հունիսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը իր VISA Gold, VISA Business и VISA Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ստանալու կանխիկ միջոցներ ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր ընկերությունների բանկոմատների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագներով:

Բացի այդ, Միասնական բանկոմատային ցանցի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը արտերկրում աշխատող և հանգստացող հաճախորդներին տրամադրում է ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը, որը ներառում է Visa Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում, VTB-Transfer անվճար քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին, ինչպես նաև ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին:

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև