14.11.2012 18:00
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 14-ին 750 մլն դրամ ծավալով երկարաժամկետ պետական (գանձապետական) արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, AMGN60294166 թողարկման պարտատոմսեր են հետգնվել:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2 967 մլն դրամ, իսկ հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը՝ 14.2100 % ($1 – 409,46 դրամ): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: