ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով` ԱՄՆ-ից նորությունների սպասելիս

30.11.2012 12:15
ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով` ԱՄՆ-ից նորությունների սպասելիս

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ՝ նոյեմբերի 30-ի առքուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով ամերիկացի քաղաքական գործիչների՝ երկրի հարկաբյուջետային խնդիրների լուծման արդյունքների ակնկալիքների ֆոնին,  վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,49 տոկոսով՝ մինչև 9446,77 կետ: Հարավկորեական  KOSPI-ն ընկել է 0,21 տոկոսով՝ հասնելով 1930,81 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,52 տոկոս՝ հասնելով 4499,3 կետի:

Ավելի վաղ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հույս ունի պայմանավորվածություններ ձեռք բերել մինչև Սուրբ Ծնունդը: Ինչպես կարծում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիր Ջեյ Քարնին, ԱՄՆ կոնգրեսը կբարձրացնի պետպարտքի վերին շեմը մինչև տարեվերջ արագ և առանց երկար քաղաքական վեճերի:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև