ԱԽՏ բորսաները դրական միտումով են բացվել ԱՄՆ–ից ստացված նորությունների ֆոնին

31.03.2014 11:57
ԱԽՏ բորսաները դրական միտումով են բացվել ԱՄՆ–ից ստացված նորությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` մարտի 31–ին, բացվել է դրական միտումով ուրբաթ ամերիկյան ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Տոկիոյի բորսան երկուշաբթի առևտրային հարթակը բացել է աճով, Nikkei 225 ցուցիչը առուվաճառքի առաջին րոպեներին ավելացել է 0,98 տոկոսով` հասնելով 14839,54 կետի։ Հարավկորեական KOSPI–ն ևս բացվել է աճով և առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,39 տոկոսով` հասնելով 1988,70 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը ևս առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,6 տոկոսով` կազմելով 5396,90 կետ։

ԱՄՆ–ի ֆոնդային բորսաները ուրբաթ օրվա առուվաճառքն ավարտել են թույլ աճով ներքին վիճակագրության ֆոնին։ ԱՄՆ–ում փետրվարին սպառողական եկամուտների և ծախսերի աճը կազմել է 0,3 տոկոս` արդարացնելով վերլուծաբանների սպասումները։ Dow Jones–ի արդյունաբերական ցուցիչն աճել է 0,36 տոկոսով և կազմել 16323,06 կետ, բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը` 0,11 տոկոսով` հասնելով 4155,76 կետի, S&P 500 լայն շուկայի ցուցիչը` 0,46 տոկոսով` հասնելով 1857,62 կետի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև