ԱՄՆ բորսաները տարբեր ուղղություններով են փակվել ԵԿԲ նիստի ակնկալիքով

06.09.2012 14:25
ԱՄՆ բորսաները տարբեր ուղղություններով են փակվել ԵԿԲ նիստի ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի տարբեր ուղղություններով են ավարտվել՝ ներդրողներին հիասթափեցնող մի շարք խոշոր երկրների և FedEx  ընկերության շահույթի վերաբերյալ կանխատեսման նվազման վիճակագրության ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Առքուվաճառքի փակմանը Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է  0,09 տոկոսով և կազմել է 13047,48 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը նվազել է 0,19 տոկոս և հասել է 3069,27 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսը նվազել է  0,11 տոկոսով՝ կազմելով 1403,44 կետ:

Ներդրողներին հիասթափեցրել են տարբեր տարածաշրջաններից ստացված տնտեսական տվյալները: Այսպես, Ավստրալիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 0,6 տոկոսով եռամսյակային կտրվածքով 0,7 տոկոս կանխատեսմամբ: Չինաստանի ծառայության ոլորտի գործնական ակտիվության ցուցիչն օգոստոսին նվազել է մինչև 52 կետով, ինչը 12 ամիսների ընթացքում ամենացածր նիշն է՝ հուլիսի 53,1 կետի համեմատ:

Ըստ Markit Economics կազմակերպության տվյալների՝ եվրագոտու 17 երկրների համար արդյունաբերական արտադրության բնագավառի  և ծառայությունների ոլորտի գործնական ակտիվության կոմպոզիտ ցուցիչը, ըստ վերջնական գնահատականի՝ նվազել է հուլիսի 46,5 կետից հասնելով օգոստոսի 46,3 կետի, չնայած ակնկալվում էր 46,6 կետ մակարդակում:

Բացասական տրամադրությունն են ավելացրել ԱՄՆ-ի խոշորագույն փոստային ընկերություններից մեկի՝ FedEx-ի հայտարարությունները, որոնք այս տարվա երրորդ եռամսյակում մեկ բաժնետոմսի դիմաց շահույթի կանխատեսման նվազման կողմն են միտված: Ներկա պահին FedEx-ը  ցուցանիշը մեկ բաժնետոմսի դիմաց 1,37-1,43 դոլար մակարդակում է ակնկալում, այն դեպքում, երբ դեռ հուլիսին շահույթը մեկ բաժնետոմսի դիմաց 1,45-1,6 դոլարի սահմաններում էր կանխատեսվում: Եթե շահույթը մեկ բաժնետոմսի դիմաց 1,46 դոլարից ցածր գտնվի, ապա դա 2009թ.-ի նոյեմբերից ի վեր գրանցված վատագույն արդյունքը կլինի:

Բացի այդ, շուկայի մասնակիցները սպասում են ԵԿԲ կառավարիչների խորհրդի նիստի արդյունքներին, որը տեղի կունենա հինգշաբթի: Ինչպես տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, կարգավորիչը մտադիր է վերսկսել պետական պատրատոսմերի ձեռք բերումը՝ երեք տարուց ոչ ավել մարման ժամկետով:

«Ներդրողները դեռ հույն ունեն, որ ԵԿԲ-ն վաղը հաճելիորեն մեզ կզարմացնի»,- Bloomberg գործակալությանն ասել է Չիկագոյի Harris Private Bank ներդրումների տնօրեն Ջեք Էբլինը (Jack Ablin): Մեկնաբանելով FedEx-ից ստացված նորությունները, որը համաշխարհային տնտեսության դրության ինքնատիպ բարոմետրն է, փորձագետը նշել է, որ ընկերությունը «իսկապես շոշափուկներ է տարածել գրեթե համաշխարհային տնտեսության ողջ հատվածներում, և դրա անմխիթար հայտարարությունները տխրեցնում են»:

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև