«ACBA ON-LINE» համակարգի հաճախորդները կարող են վարկ ձևակերպել առանց բանկ այցելելու

10.12.2012 17:56
«ACBA ON-LINE» համակարգի հաճախորդները կարող են վարկ ձևակերպել առանց բանկ այցելելու

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, բոլոր նրանք, ովքեր ունեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդ կարող են ինտերնետի միջոցով աշխարհի ցանկացած կետից ձևակերպել սպառողական վարկ:

Ավանդի գրավով սպառողական վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է ընդամենը այցելել «Վարկեր» ենթաբաժնի նոր «Ավանդի գրավով վարկ» հատված և լրացնել համապատասխան դաշտերը:

«ACBA On-Line» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առևտրային վարկային գծի մարումներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ և արդեն նաև ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post