Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 24th, 2012

    Հայաստանի պետական պարտքը տարվա արդյունքներով 4.37 մլրդ դոլար կկազմի

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի պետական պարտքը 2012 թվականի արդյունքներով կկազմի 4 մլրդ 374.9 մլն դոլար, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին 404,19 դրամ է կազմել

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը դեկտեմբերի 24-ի արդյունքներով դեկտեմբերի 21-ի ցուցանիշի համեմատ նվազել է 0,56 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,19 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ոսկու գինը նվազել է

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

    ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 24-ին 1,5 մլրդ դրամ գումարի չափով կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին 1,5 մլրդ դրամ գումարի չափով կարճաժամկետ է տեղաբաշխել ՊԳՊ։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $19,3 մլն է կազմել

    Monday, December 24th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-21–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը աճել է 35,3տոկոսով և կազմել ավելի քան 19,3 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

    Monday, December 24th, 2012

    Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների գնանշումները, այդ թվում` ոսկու, լուրջ կորուստներ կրեցին զգույշ առքուվաճառքի պայմաններում` ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքի» առումով պահպանվող մտավախությունների ֆոնին։ Այդ պատճառով դեղին մետաղի գինը նվազեց` դառնալով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1635,17 ԱՄՆ դոլար, որն ավելի քան չորս ամսվա համեմատ ռեկորդային ցածր է։

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,69 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

    ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ի բյուջեի տարաձայնությունների հիման վրա

    Monday, December 24th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները դեկտեմբերի 24-ին առքուվաճառքներն աճով են բացել` բյուջեի և հարկային հարցերի վերաբերյալ ԱՄՆ–ի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունները լուծելու ակնկալիքով, վկայում են բորսայի տվյալները։