Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին շուրջ 8.2 մլրդ դրամ է կազմել

28.12.2012 14:12
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին շուրջ 8.2 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերություններն այս տարվա հունվար-նոյեմբերին ԱՊՊԱ գծով 39665 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ  8.2 մլրդ դրամ, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

«Հայաստանում նոյեմբերի 31–ի տվյալներով ապահովագրվել է ավելի քան 379.7 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է շուրջ 41.1 հազար, միաժամանակ 449 դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 198.3 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում:

Ապահովագրավճարների ծավալը հունվար–նոյեմբերին կազմել է շուրջ 13.6 մլրդ դրամ:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post