Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $79,4 մլն

21.01.2013 12:02
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $79,4  մլն

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 14–18–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $79,4 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,62 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 9,6 մլն եվրո և ավելի քան 961 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 542,04 դրամ և 13,3  ռուբլու դիմաց դրամ 13,16  միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 85,3 մլն դոլար, շուրջ 13,9 մլն եվրո և շուրջ  73,9 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,76 դրամ, 1 եվրոյի դիմաց 543,96 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,50  դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հունվարի 7–13–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 31,6 մլն դոլար: ($1 -  406,54 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև