Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,1 մլն դոլար

10.11.2014 11:58
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 86,1 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 412,22 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,2 մլն եվրո և մոտ 811,4 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 513,89  դրամ և 1 ռուբլու դիմաց 9,2 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 93,4 մլն դոլար, շուրջ 15,6 մլն եվրո և մոտ 150,4 մլն ռուբլի` համապատասխանաբար 413,29 դրամ, 517,89 դրամ և 9,43 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 47,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59,8 մլն դոլար։ (1 դոլարը` 414,6 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև