Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ

06.02.2013 17:31
Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ, տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի ծառայությունից։

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 22.01.2013թ.-ից:

Ասչուկսը ղեկավարում է NASDAQ OMX խմբի Բալթյան շուկաների զարգացման բաժինը:

Ինդարս Ասչուկսը իր կարիերան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում սկսել է 2001թ.-ից, որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի (նախկինում՝ Ռիգայի Ֆոնդային Բորսա) Ռազմավարական ծրագրերի ղեկավար, որից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է Բորսայական ծառայությունների բաժինը, ինչպես նաև ընդգրկվել է Ռիգայի Ֆոնդային Բորսայի և Լատվիայի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհուրդներում: Ասչուկսը նաև հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի Կառավարման խորհրդի փոխնախագահ, իսկ 2011թ. նոյեմբերից՝ նաև Լատվիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհրդի նախագահ:

Ասչուկսը ավարտել է Ռիգայում Ստոկհոլմի Տնտեսագիտության Դպրոցը և ունի Մագիստրոսի կոչում Լատվիայի Համալսարանի կողմից:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև