«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

19.02.2013 17:33
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ–ի պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Bbond ցուցակում, երեքշաբթի հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10 հազ ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմսեր:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը  էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա 2009թ.-ին՝ առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, և այնուհետև հաջողությամբ տեղաբաշխեց բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև