Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թ.–ի առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 1,9 մլրդ դրամ

22.04.2013 13:44
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թ.–ի առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 1,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68,7 տոկոսը կամ ավելի քան  1,9 մլրդ  դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մարտ ամիսներին կազմել է մոտ 2 763,6 մլն դրամ

Տվյալների համաձայն, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը 878,8 մլն դրամի չափով։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 658,8 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 363 մլն դրամով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 9750 է կազմել։
Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև