Հայաստանի պետբյուջեի հավելուրդը 2013թ.–ի 1–ին եռամսյակում 25.1 մլրդ դրամ է կազմել. Ֆինանսների նախարարություն

29.04.2013 19:58
Հայաստանի պետբյուջեի հավելուրդը 2013թ.–ի 1–ին եռամսյակում 25.1 մլրդ դրամ է կազմել. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել են 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, ինչը թույլ է տվել պետբյուջեն կատարել 25.1 մլրդ դրամ հավելուրդով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նրա, եկամուտների և ծախսերի ցուցանիշներն առաջին եռամսյակում կազմել են, համապատասխանաբար, հստակեցված ծրագրով հաստատված ցուցանիշների 103 և 88.8 տոկոսը։

206 մլրդ դրամ ծախսերի ընդհանուր հոդվածից, Ջանջուղազյանի խոսքով, 200 միլիարդն ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 6 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվներով գործարքներին։

Միաժամանակ ծախսերի ցուցանիշը 19.2 մլրդ դրամով կամ 1 տոկոսով գերազանցել է 2012 թվականի առաջին եռամսյակի նույն ցուցանիշը։

Երկրի գլխավոր գանձապետի խոսքով, 2013 թվականի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 44.5 մլրդ դրամով։ Ջանջուղազյանն ընդգծեց, որ ներքին միջոցների հաշվին պետբյուջեի մուտքերը կազմել են 104.5 տոկոս կամ 230.8 մլրդ դրամ։

Նա նշեց, որ պետբյուջեի եկամուտները հիմնականում ապահովվել են հարկային մուտքերի հաշվին, որոնք կազմել են 220 մլրդ դրամ կամ 95.1 տոկոս, ինչը 43 մլրդ դրամով ավելի է 2012 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից։ «Դա մասամբ պայմանավորված է ԱԱՀ և մաքսատուրքերի աճով»,– պարզաբանեց ֆինանսների փոխնախարարը։

Միաժամանակ բավական ցածր մակարդակում են արտաբյուջետային եկամուտների ցուցանիշները, որոնք կազմել են 5.4 մլրդ դրամ կամ 84.7 տոկոս` առաջին եռամսյակի համար նախատեսած ծրագրից, միաժամանակ նույն ժամանակահատվածի ծախսերը կազմել են 2.9 մլրդ դրամ կամ 39.3 տոկոս (1 դոլարը` 410,45 դրամ)։ -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև