Փողի շուկայում ստվերային հատվածի առկայությունը խեղաթյուրում է Հայաստանում փողի շրջանառության իրական պատկերը. ԿԲ նախկին ղեկավար

29.04.2013 20:08
Փողի շուկայում ստվերային հատվածի առկայությունը խեղաթյուրում է Հայաստանում փողի շրջանառության իրական պատկերը. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության դրամայնացման պաշտոնական ցուցանիշը խեղաթյուրում է Հայաստանում փողի շրջանառության իրական պատկերը փողի շուկայում ստվերային հատվածի առկայության պատճառով, կարծում է Հայաստանի ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի տնտեսական գործունեության` փողերով սպասարկվող մասնաբաժինը 2012 թվականին կազմել է 33.8 տոկոս` 2007-2012 թվականների ընթացքում ավելանալով 11.9 տ.կ.–ով։

Փորձագետները միաժամանակ նշում են, որ անցումային տնտեսությամբ երկրների դրամայնացման մակարդակը պետք է կազմի 70-80 տոկոս, որ նրանք կարողանան պահել անհրաժեշտ հավասարակշռությունը գնաճի և ՀՆԱ աճի միջև։

Մասնավորապես, ԿԲ նախկին ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի տնտեսության դրամայնացման աճի տեմպերը վերջին տարիներին անբավարար են, և, ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ դրամայնացման մակարդակը շատ ցածր է։ «Դրամայնացման ավելի բարձր մակարդակը Հայաստանին ավելի մեծ հնարավորություններ կտար»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա միաժամանակ նշեց, որ փողի շրջանառության ստվերային հատվածում առավելապես դեր է խաղում դոլարային շրջանառությունը, ինչը և խոսում է դոլարացման ավելի բարձր, քան նշում են պաշտոնական աղբյուրները, մակարդակի մասին։

«Դեպի երկիր մասնավոր տրանսֆերտների տարեկան ներհոսքը միայն պաշտոնական տվյալներով գերազանցում է 1.5 մլրդ դոլարը, նույնքան էլ ԿԲ տվյալներով, ստացվում է ոչ պաշտոնական ուղիներով։ Այդպիսով, մենք ունենք մոտ 3 մլրդ դոլար»,– ընդգծեց ԿԲ նախկին ղեկավարը։

Ասատրյանը նշեց, որ կանխիկ դոլարի ստվերային շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը, և այդ թիվը, նրա գնահատմամբ, տարեցտարի աճելու է։ Նա կարծում է, որ ստվերային շրջանառության չափազանց մեծ ծավալները թույլ չեն տալիս կոտրել իրավիճակը տնտեսության դրամայնացման հարցում։

Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում է փորձագետը, տնտեսության դրամայնացման մակարդակն այնպիսի երկրներում, ինչպես Հայաստանն է, պետք է գերազանցի միայն անվանական ՀՆԱ աճի տեմպերը, և միայն այդ դեպքում կարելի է խոսել երկրի տնտեսության հաջող զարգացման մասին։

ԱՎԾ տվյալներով, Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին կազմել է 7.2 տոկոս։
-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև