Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $74,5 մլն

17.06.2013 13:23
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $74,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $74,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 411,40 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ   6,3 մլն եվրո և ավելի քան 714,9  մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 544,97 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,67 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 85,8  մլն դոլար, շուրջ 9,6 մլն եվրո և շուրջ 116,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 412,95 դրամ, 1 եվրոյի դիմաց 548,64 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,85 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56,2 մլն դոլար: ($1–ը 413,43 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև